Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Ադրբեջանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Աստարայում իրանա-ադրբեջանական սահմանի աշխատանքը կվերսկսվի

analitik.am

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Մուսավին հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա թյուրըմբռնումները շուտով կհարթվեն, և Աստարայում իրանա-ադրբեջանական սահմանի աշխատանքը կվերսկսվի։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ սահմանները շուտով կբացվեն, և սահմանային շուկաները կսկսեն աշխատել այնպես, ինչպես աշխատում էին մինչև կորոնավիրուսի համաճարակի տարածումը։

Նա նաև նշել է, որ այս տարի Աստարայի սահմանային անցակետով արտահանումն ակտիվորեն զարգանում է դեպի Ռուսաստան, Վրաստան և Ադրբեջան՝ հավելելով, որ անհրաժեշտ է անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծել այս անցակետի զարգացման համար։

Նույն շարքից