Հայաստան Հասարակություն 

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, 3 օրից տեղումները կդադարեն

analitik.am

Հայաստանի տարածքում մարտի 19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում  են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 20-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն շարքից