Քաղաքականություն 

Ի՞նչ է նշանակում կուտակումներ կան. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

Նոր էսկալացիայի հավանականություն միշտ կա, դրա համար էլ միշտ բանակը կանգնած է ուժեղանալու խնդրի առաջ։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով հետևել ոչ թե իր գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի, այլ ՀՀ պաշտպանության նախարարի՝ հակառակորդի կուտակումների վերաբերյալ մեկնաբանություններին։

«Ի՞նչ է նշանակում կուտակումներ կան, Թագուհի Թովմասյանը ինչ-որ զանգերի մասին է խոսել, դա դարձնենք հիմք և այս քննարկումների առարկա՞։ Պաշտպանության նախարարը տվյալ հարցադրամանը տվել է հստակ պատասխան, ինչու պաշտպանության նախարարին չեք լսում»,- նշեց նա։

Քոչարյանը, սակայն, չի թաքցնում, ինքն էլ տեղեկություններ ունի այն մասին, որ հակառակորդը մշտապես գտնվում է հայ դիրքապահների դիմաց, հայ դիրքապահներն էլ՝ հակառակորդի դիմաց են կանգնած։

«Հիմա ինչպես անենք, որ դեմ դիմաց կանգնելու պարագայում լարվածության, էսկալացիայի հնարավորություն չլինի։ Բանակ ենք կառուցում, կառավարության ծրագիրն ենք դարձնում իրականություն, իհարկե, կուզեի, որ այս աշխատանքին լրատվական համույթն էլ ակտիվ մասնակցություն ունենա, այլ ոչ թե հակառակորդի ցանկալի մեկնաբանություններ հնչեցնի»,- հավելեց Քոչարյանը։

Նույն շարքից