Միջազգային Տեսանյութեր 

Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպմանը նշել է, թե որոնք են առաջնահերթ խնդիրները

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ռուսաստանցի պաշտոնյան հանդիպմանը նշել է, որ Մոսկվայի համար անփոփոխ կարևորություն են ներկայացնում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և որ երկիրը պատրաստ է զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը Հայաստանի հետ:

Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:

«Իհարկե, մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին. առաջնարհերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մենք կասկած չունենք առ այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար: Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը», - ասել է Լավրովը:

Նույն շարքից