Միջազգային Ռազմական 

Լեհաստանում վաղը կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը

analitik.am

Երեքշաբթի Լեհաստանում կսկսի աշխատել ԱՄՆ-ի առաջին մշտական ​​ռազմական կայազորը։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։

Գործակալության տվյալներով՝ լեհական զինվորական կայազորը կլինի ութերորդը Եվրոպայում։

«Պոզնանիում կկայանա ԱՄՆ-ի ԶՈՒ-ի կայազորի բացման արարողությունը։ Տարածաշրջանային աջակցության խումբը ԱՄՆ-ի զինված ուժերի կայազորի վերածելու արարողությանը կմասնակցի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Մարիուշ Բլաշչակը»,- ​​նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ստորաբաժանումը աջակցելու է Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերին։

Նույն շարքից