Իրավական 

Մինչև Երևանի ավագանու արտահերթ (կամ նոր) ընտրություններով ավագանու ձևավորումը՝ Տիգրան Ավինյանը չի կարող լինել քաղաքապետ կամ դրա ժամանակավոր պաշտոնակատար

analitik.am

Հաշվի առնելով գործող իշխանության կողմից Սահմանադրությունը և օրենքները կոպտագույն խախտելու սովորույթը՝ իրազեկում եմ.

Կառավարությունը կամ վարչապետը Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն, եթե չի նշանակվել արտահերթ ընտրություններ:

Սահմանադրությունը և օրենքները թույլ չեն տալիս առանց արտահերթ ընտրությունների նշանակման Երևանի քաղաքապետի ժ/պ նշանակել:

Ըստ կարգի՝ պետք է առաջադրվի ավագանու անդամ քաղաքապետի թեկնածու, եթե նա օրենքով սահմանված կարգով չընտրվի, ապա Կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ:

Այսինքն, կրկին իրազեկում եմ, որ մինչև Երևանի ավագանու արտահերթ (կամ նոր) ընտրություններով ավագանու ձևավորումը՝ Տիգրան Ավինյանը չի կարող լինել քաղաքապետ կամ դրա ժամանակավոր պաշտոնակատար:

 

Արսեն Բաբայան

Նույն շարքից