Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները տևել են 4 ու կես ժամ

analitik.am

Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները, որոնք տևել են 4,5 ժամ։

Սի Ծինփինը Մոսկվա է ժամանել այսօր։ Պետությունների ղեկավարները հանդիպել են Կրեմլում՝ առանձնազրույցի ձևաչափով ոչ պաշտոնական բանակցությունների համար, որից հետո նախատեսվում է զրույցը ընթրիքի ժամանակ։

Երեքշաբթի Չինաստանի ղեկավարի այցը կշարունակվի։

Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ վերջին 10 տարում Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման մեջ զգալի քայլեր են արվել, ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է, այժմ այն կազմում է 185 մլրդ դոլար։

Նույն շարքից