Հասարակություն 

Աշտարակում մեծ բունտ է հասունանում. Փարպիի ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ տնօրենին փոխարինել են մանկապարտեզի դաստիարակով․ 168.am

analitik.am

168.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել է, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ: Խնդիրն այն է, որ տնօրենները նույն ընտանեկան բժիշկներն են: Աշտարակի համայնքապետարանում համարում են, որ դա օրենքի խախտում է: Տնօրեններին ազատել են աշխատանքից ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ:

Տնօրենները այդ որոշումից հետո դիմել են «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով:

«Մենք շատ երկար համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին բացատրեցինք, որ իրենք օրենսդրական սխալ են գործել, սակայն վերջիններս անդրդվելի էին: Խնդրի վերաբերյալ գրություն ենք ներկայացրել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հիմա այնտեղ դեռ լսումներն այդ հարցով ընթանում են: Վաղը պետք է վերջին լսումը լինի, սակայն չսպասելով տեսչական մարմնի որոշմանը՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը և ևս մի քանի հոգի գնացել են Փարպիի ամբուլատորիա ու տնօրեն Օֆելյա Մկրտչյանին հայտնել են, որ ինքն արդեն աշխատանքից ազատված է»,- ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ըստ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի՝ գյուղական ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետարանը պետք է նշանակի լիազոր մարմնի, այսինքն՝ Առողջապահության նախարարության կողմից ստեղծված օրենսդրության հիման վրա, իսկ նախարարության համապատասխան կարգով թույլատրվում է, որ ամբուլատորիաների տնօրենները լինեն ընտանեկան բժիշկներ:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նույն շարքից