Իրավական 

«Սուրմալու»-ի գործով տնօրենն է կալանավորված, մյուս 3 մեղադրյալներն ազատության մեջ են․ ՔԿ

analitik.am

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալներից միայն առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան է կալանքի տակ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Այս վարույթով մյուս մեղադրյալները՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առեւտրի կենտրոնը) փոխտնօրենը, 3-ը՝ պահեստը շահագործող տնտեսվարողներ, ազատության մեջ են։

Նշենք, որ «Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով զոհվել է 16 մարդ, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նույն շարքից