Հասարակություն Տեսանյութեր 

Փոխանակ ծառերն առողջացնեն, կտրում են. Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործողությունների մասին

analitik.am

«Մեծ-մեծ խոսում են, թե ինչպես են ծառերի առողջացման հատման միջոցառումներ անում, բայց երբ տեղում գնում՝ նայում ես, տեսնում ես, թե ինչպես են հատում, և ծառերի բաց վերքերը մշակված չեն։ Այդպես հնարավոր չէ անել, երբ հատում ես և խոսում ես ծառի առողջացման մասին, անպայման ծառերի վերքերը պետք է մշակել, ոչ թե թողնել, որ ինֆեկցիան և միջատները մտնեն ծառի բուն և հիվանդացնեն»,- «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանը։ Նա տեղեկացրեց՝ երեկ քաղաքացիները վրդովված ֆեյսբուքում մի փոքր հոլովակ են ներկայացրել, որտեղ թիվ 147 դպրոցի բակում հատում էին ծառերը․ «Շատ վրդովված էին քաղաքացիները, և նույն վրդովմունքը մեզ բոլորիս էր հասնում։ Հաճախ խոսում են այն մասին, որ մի քանի անձ քաղաքում, որոնք ուղղորդված են, որոնք պարզապես միտում ունեն չգնահատելու քաղաքապետարանի ամբողջ ծրագիրը, քաղաքական տեսակետ են հայտնում։ Իմ խոսքերն ուղղված են քաղաքապետարանին և պարոն Բեգոյանին։ Պետք չէ ամեն անգամ, երբ ծանր վիճակում եք գտնվում՝ հիշել մեծն Թամանյանին։ Նա նախագծել է Երևանը՝ որպես քաղաք-այգի։ Ժամանակին դա Եվրոպայում և աշխարհում իրականացված միակ քաղաքն էր՝ քաղաք-այգի գաղափարախոսության մեջ»։

Նույն շարքից