Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում: Նորանշանակ դեսպանը Մեհդի Սոբհանին է, ով 2021 թվականից Իրանի դեսպանն էր Սիրիայում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Անցյալ տարի էլ Սյունիքում (ք. Կապան) Իրանի առաջին հյուպատոս նշանակվեց Մորթեզա Աբեդին Վարամին, ով մինչ այդ ծառայում էր Եմենում։
Կարելի է ենթադրել, որ նման փորձառություն ունեցող դիվանագետների նշանակումը Հայաստանում պատահական չէ։ Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում։ Ուստի Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի։
Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ դե-ֆակտո իշխանության թույլտվությամբ նվաճել են Տեղ գյուղից մոտ 400 հեկտար տարածք։
Փաստացի, ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում, և որտեղ հնարավոր է, թշնամին առաջ է գալիս։ Ու շարունակելու է գալ։ Մինչդեռ Իրանի հետ համագործակցությամբ հնարավոր է ոչ միայն թույլ չտալ առաջխաղացում, այլ անել ավելին»,-գրել է նա։