Քաղաքականություն 

Ծեծկռտուք՝ Ազգային ժողովում. Պատգամավորին ոստիկանություն են տարել. «Հրապարակ»

analitik.am

Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ քաշքշուկ է եղել, պատգամավորները նույնիսկ հարվածել են իրար, տալիս են Արծվիկ Մինասյանի եւ հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի անունները։

Ագնեսա Խամոյանը հաստատել է միջադեպը՝ ասելով, որ մանրամասներին տեղյակ չէ:

Բանն այն է, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձաժողովի փակ նիստում միջադեպ, ծեծկռտուք է տեղի ունեցել։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել եւ սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանը, որը վերջերս է դարձել պատգամավոր, ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ պատասխանել է, թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ, տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։

Անմիջապես ոստիկանություն են կանչել, ընդդիմադիր պատգամավորին տարել ոստիկանություն, քրեական վարույթ է հարուցվել, Մհեր Սահակյանին կանչել են հարցաքննության։

Նույն շարքից