Քաղաքականություն 

Սյունիքում մեկուսացված գյուղեր, ադրբեջանական դրոշներ. պետք է սեփական աչքով տեսնես. Ֆրանսիացի պաշտոնյան՝ Փաշինյանին

analitik.am

Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահն իր խոսքում նշել է. «Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ:

Մենք երկրորդ անգամ ենք մենք հանդիպում, և ես մեծագույն հարգանք եմ տածում այն ամենի հանդեպ, ինչ Դուք անում եք Հայաստանի համար՝ այս շատ դժվարին ժամանակահատվածում: Անցյալ անգամ Ձեր ուժը և Ձեր կամքը՝ շատ կոնկրետ ծրագրերով առաջ գնալու, ինձ շատ էր տպավորել:

Այս այցից իմ տպավորությունների մասին եք հարցնում. նախևառաջ ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար»:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև բազմաոլորտ փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայման հեռանկարները: Այս առումով կարևորվել է Սյունիքի մարզի և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև մարտի 29-ին Համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը, և այս առումով Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանների միջև փորձի փոխանակումը մեծապես կարևոր է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Լորան Վոքիեն շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:

Նույն շարքից