Հասարակություն Պատահարներ 

30-ամյա վարորդը Mitsubishi-ն գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել, մի քանի մետր քշելուց հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

analitik.am

Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արաիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Նույն շարքից