Իրավական Տեսանյութեր 

43-ամյա տղամարդու մոտ շուրջ 14 գրամ մարիխուանա է հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել 43 և 53 տարեկան 2 տղամարդու։ 43-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն շարքից