Առողջապահություն Իրավական 

«Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժիշկ ձերբակալվել է

analitik.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժշկի:

Այդ ձերբակալություններն առնչվում են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին:

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նախաքննությունը շարունակվում է:

 

Նույն շարքից