Հասարակություն Սպորտ 

Արթուր Դալալոյանը հրաժարվել է տեղափոխվել Հայաստանի հավաքական

analitik.am

Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստան սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոյին:

«Ո՛չ մեր միջոցով են առաջարկել, ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ նախարարության։ Անձամբ նրան են առաջարկել։ Որ մերժում են ստացել, միանգամայն բնական է և օրինաչափ։ Դեռ ուրիշ մեկին չեն առաջարկել, բայց մենք սպասում ենք։ Կառաջարկեն։ Բայց վստահեցնում եմ` մեզ մոտից ոչ ոք չի ցանկանա տեղափոխվել այլ հավաքականներ»,-ասել է նա։

Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի թիմային բազմամարտի չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն:

Նույն շարքից