Հասարակություն Սպորտ 

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

analitik.am

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կարգի կանայք:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության 87 կգ քաշի պոկում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 100, 104, 107 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին բարձրացրեց 120 կգ, սակայն նա չկատարեց իր հաջորդ մոտեցումները: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 227 կգ  արդյունքով Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը մեկ հաջորդ մոտեցում ունեցավ պոկում վարժությունում` 85 կգ: Հրում վարժությունում Առաքելյանը բարձրացրեց 105, 111 կգ, սակայն գլխավերևում չպահեց 115 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Նույն շարքից