Հասարակություն Սպորտ 

Հայաստանի բոլոր մարմնամարզիկները մտան եզրափակիչ փուլ. Աշխարհի գավաթ

analitik.am

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները՝ Արթուր Դավթյան ( օղակներ), Արթուր Ավետիսյան (օղակներ), Հարություն Մերդինյան (նժույգ թափեր), Գագիկ Խաչիկյան (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ։

Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Նույն շարքից