Լրահոս Սպորտ 

Անհանգստացնող նորություններ

analitik.am

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ պատասխան խաղում ձախ ազդրի մկանի վնասվածք է ստացել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով իտալական ակումբի բժշկական շտաբին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվածքի լրջությունը կպարզվի առաջիկա մի քանի օրերին, սակայն հայ ֆուտբոլիստի մասնակցությունը Ա Սերիայի կիրակի օրը կայանալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը բացառված է:

Չորեքշաբթի օրը «Ինտերի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Միլանին» (1-0) և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որը կանցկացվի հունիսի 10-ին։ Ինձագիի թիմը պատրաստվում է նաև «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչին (մայիսի 24):

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ինտերը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ, պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 17-ին Անգլիայում։ Առաջին կիսաեզրափակիչ խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1-1:

Աղբյուրը՝ Armsport.am

Նույն շարքից