Լրահոս Սպորտ 

Նոր տեղեկություններ՝ Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Հայ ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի առջևի ուղիղ մկանի լարվածություն է ախտորոշվել: Նրա վիճակը կվերագնահատվի առաջիկա օրերին։

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Միլանի» հետ պատասխան խաղում։ Հայ ֆուտբոլիստը չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր 43-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի եզրափակիչում կմրցի «Ֆիորենտինայի» հետ։ Հունիսի 10-ին միլանյան թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Ինտերի» հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին՝ «Նապոլիի» հետ։

Աղբյուրը՝ Armsport.am

Նույն շարքից