Լրահոս Հասարակություն 

Իմ մազերը չկան, դա արդար չէ, շուտ է դեռ. Գուրգեն Արսենյան

analitik.am

Իմ կարծիքով Դուք շփոթում եք արդարությունն ու արդարադատությունը: Ազգային ժողովում հայտարարեց Գուրգեն Արսենյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանին:

Արսենյանի խոսքերով, դատական համակարգն արդար դատելու համար է, արդարության համար չէ, արդարությունն այլ՝ փիլիսոփայական կատեգորիա է. «Արդարադատության իրականացման պրոցեսի մեջ արդար բառն ընդամենն արդար, ճիշտ դատելն է, ծանրակշիռ դատաքննություն իրականացնելն է ու վճիռ կայացնելը, որն ընդունելի ա բոլոր կողմերի համար: Դուք արդարություն հաստատելու ինստիտուտ չեք, դատելու ինստիտուտ եք»:

Ապա Արսենյանը նաև նշեց՝ այն, որ իր մազերը հիմա չկան, դա արդար չէ, շուտ է դեռ, բայց դատական համակարգն այն հարցով որևէ բան չի կարող անել:

Նույն շարքից