Գլխավոր Իրավական Լրահոս 

Ո՞վ է այդ մարդը, կամ ընտանիքը, որ ինչ-որ արգելքներ է դնում, ինչ արել եմ, քիչ եմ արել ու էլի եմ անելու. Նարեկ Մալյան

analitik.am

Շատ հետաքրքիր դատավորություն էր, իրականում այս դատավորությունն այն պերֆորմանսի երկրորդ մասն էր, ես գերագույն հաճույք ստացա: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Չաուշեսկու»-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց Նարեկ Մալյանը:

«Անկեղծ ասած՝ ես չհասկացա, թե ինչի համար էի այստեղ: Չհասկացա, թե ինչ պետք է չանեի: Օրինակ՝ Հայաստանում արգելված է Նիկոլաե Չաուշեսկուի անունը տալ, ո՞վ է դա արգելել, ո՞վ կարող է դա ինձ արգելել: Կամ արգելված է ներկայացում բեմադրել Բաղրամյան պողոտայի վրա: Ո՞վ է այդ մարդն ով արգելել է: Ի՞նչն է արգելված, ի՞նչ եմ ես արել արգելված, որ հիմա այստեղ եմ: Դա ես չհասկացա: Ես շատ շնորհակալ կլինեմ հարցերիս պատասխանն իմանալու համար, թեկուզ՝ պատիժի նշանակումից ու կրելուց հետո: Կուզեի իմանալ, թե ով է այդ մարդը, կամ ընտանիքը, որ ինչ-որ արգելքներ է դնում»,-ասաց նա:

Մալյանը հայտարարեց, որ ինքը շարունակելու է ստեղծագործել՝ ավելի մեծ թափով, որովհետև որևէ հակաօրինական բան չի գտնում իր արածի մեջ. «Ինչ արել եմ, խոսքը մասնավորապես Չաուշեսկուների վերաբերյալ ներկայացման մասին է, արել եմ լավ, արել եմ քիչ ու էլի եմ անելու»:

Վիճաբանությունների փուլը հայտարարվեց ավարտված, հաջորդիվ կհնչի վերջին խոսքը, ինչից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 16:00-ին:

Նույն շարքից