Լրահոս Քաղաքականություն 

Փաշինյանն ու Ալիևը բանավիճել են ԵԱՏՄ նիստի ընթացքում

analitik.am

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ժամանակ, որին նաև մասնակցում էր իբրև հրավիրյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցավ բանավեճ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա միջև այն բանից հետո, երբ վերջինս իր ելույթի ժամանակ հայտարարեց «Զանգեզուրյան միջանցքի» մասին։

Փաշինյանը խոսք խնդրեց ու հայտարարեց, թե նման տերմիններն օգտագործվում են «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ» ի ցույց դնելու համար։

«Մեր եռակողմ հայտարարությունում կա միայն մեկ միջանցքի մասին հիշատակում՝ Լաչինի միջանցք անունով, որն ապօրինի ՌԴ խաղաղապահների ներկայությամբ փակվել է Ադրբեջանի կողմից», - հայտարարեց նա։

Ի պատասխան Փաշինյանի, Ալիևն էլ խոսք խնդրեց ու նշեց, թե իրենք իբր ոչ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չունեն՝ «մանավանդ որ Հայաստանը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը»։

Ադրբեջանի նախագահից հետո կրկին ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետը՝ նշելով, թե ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու ազատության մասին»։

Այս բանավեճը շարունակվեց ևս մի քանի րոպե՝ ավարտվելով նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից