Հասարակություն Միջազգային 

Ի՞նչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Կրեմլում

analitik.am

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մասնակիցներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարներին, Կրեմլում թառափով պելմեններ և թրթնջուկով կաղամբապուր են հյուրասիրել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ բանակցություններից և համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո մասնակիցները գնացել են ճաշելու:

Ճաշացանկում եղել է հորթի մսից պատրաստված աղցան բանջարեղենով, «աստրախանյան» պելմեններ թառափով, թրթնջուկով կաղամբապուր, որը մատուցվել է հնդկահավի և լորի ձվերի հետ։ Տաք ուտեստներից առաջ մատուցել են խավարծիլի օշարակ և ելակներ։

Հիմնական ճաշատեսակների ճաշացանկում եղել է պերկեսի ֆիլե շոգեխաշած բանջարեղենով և արտիճուկով, գառան միս կանաչ լոբով և լոլիկով, աղանդերի համար` տանձի և կարամելի մուս պլոմբիրով։

Նույն շարքից