Լրահոս Քաղաքականություն 

44-օրյա պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1991 թվականին. ՀՀ նախագահ

analitik.am

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզուղ հարցերին, կարևորել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես և տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությանը և այլ հարցերի:

Նույն շարքից