Լրահոս Հասարակություն 

Ալիևի նախկին փեսան լքել է Crocus Group հոլդինգը

analitik.am

Crocus Group-ի առաջին փոխնախագահ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա, երգիչ Էմին Աղալարովը լքել է հոլդինգը և մտադիր է զարգացնել սեփական նախագծերը: Տեղեկությունը նա հայտնել է ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

«Այժմ ես զարգացնում եմ սեփական բիզնեսները, ինչպիսիք են Sea Breeze-ը, ռեստորանային ուղղությունը, ֆիտնեսը և այլն։ Աշխատանքի ծավալն այնքան մասշտաբային է դարձել, որ ես այլևս չեմ կարողայն համատեղել Crocus Group–ում իմ պարտականությունների հետ, քանի որ ընկերության նախագծերը նույնպես մեծ ուշադրություն և կենտրոնացում են պահանջում», - ասել է Աղալարովը։

Նա վստահություն է հայտնել, որ Crocus Group-ի թոփ-մենեջերները կկարողանան արդյունավետ կատարել այն պարտականությունները, որոնք նախկինում դրված էին իր վրա: Աղալարովը նշել է, որ Crocus Group-ում աշխատել է 22 տարի և այդ ընթացքում մասնակցել է մեծ թվով կարևոր նախագծերի իրականացմանը:

Էմին Աղալարովը ծագումով ադրբեջանցի ռուսաստանցի գործարար և երգիչ է, Crocus Group-ի նախագահ Արազ Աղալարովի որդին։ Զբաղվում է դեվելոփերական (կառուցապատման և զարգացման) և ռեստորանային բիզնեսով, «Ժառա» մեդիահոլդինգի նախագահն է։ Նախկինում ամուսնացած էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։

Արազ Աղալարովի Crocus Group-ը Forbes ամսագրի «Ոուսական անշարժ գույքի արքաներ-2023» վարկանշային ցուցակում ութերորդ տեղն է զբաղեցրել: Պարբերականի տվյալներով՝ ընկերության օբյեկտների վարձակալությունից ստացված եկամուտը 2022 թվականին կազմել է 240 մլն դոլար։

Նույն շարքից