Լրահոս Սպորտ 

«Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը

analitik.am

Ամստերդամի «Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Championat-ը։

«Հայ կիսապաշտպանն ակումբի ամառային տրանսֆերների առաջնահերթությունների թափում է։ Ամստերդամյան ակումբը պլանավորում է բանակցություններ սկսել Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղից հետո։ «Կրասնոդար»-ը պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավել գումարով՝ գումարած բոնուսները»,- ասել է կայքի աղբյուրը։

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ լրանալու է 2026 թվականին։ Ռուսական ակումբի կազմում Սպերցյանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան։

Նույն շարքից