Լրահոս Սպորտ 

«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են. Մխիթարյանը պահեստայինների նստարանին է

analitik.am

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ը խաղադաշտ դուրս  կգա հետևյալ կազմով` Օնանա, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Դյումֆրիս, Չալհանօղլու, Բրոզովիչ, Բարելա, Մարտինես, Դիմարկո, Ջեկո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների նստարանին է:

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ ֆուտբոլիստներին` Էդերսոն, Դիաշ, Ակե, Սթոունզ, Ականջի, Ռոդրի, Բերնարդու Դե Բրույնե, Գյունդոգան, Սիլվա, Գրիլիշ, Հոլանդ։

Չեմպիոնների լիգայի 2022-2023 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նույն շարքից