Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Գևորգ Պապոյանը ենթադրեց՝ ով կողմ քվեարկի Անահիտ Սարգսյանին, նա կիսելու է գնահատականը, որ ՀՀ ժողովուրդը ոչխար է

analitik.am

Ազգային ժողովը շարունակում են քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

ՔՊ խմբակցության պատգամավորների թեթև ձեռքով այսօրվա քննարկման հիմնական առարկան դարձավ Սարգսյանի գրառումը, որը նա արել է տարիներ առաջ: Իչպես պնդում են իշխող ուժի պատգամավորները, Սարգսյանը գրել է «Բա, ոչխար ժողովուրդ, դուք մերժեցիք Սերժին ու բերեցիք Նիկոլին: Այ հիմա չեք երազո՞ւմ Սերժի Հայաստանը»:

Ելույթների ժամին ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն Սարգսյանի օգտին, ենթադրում է, որ նրանք կիսելու է Անահիտ Սարգսյանի գնահատականը առ հայ ժողորդի 95 տոկոս, որ հայ ժողովուրդը ոչխար է. «Ես կարծում եմ, որ մենք միասնական մեր քվարկության միջոցով գնահատական պետք է տանք»:

Նույն շարքից