Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Բոլոր դռները փակվել են նախկին խոսնակներից մեկի առաջ, որի հետ ուսանողական տարիներին կոնֆլիկտ է ունեցել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին լրագրող-խմբագիր՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյանը, իշխանության գալուց հետո ամեն առիթով ցուցադրում են իրենց բացասական վերաբերմունքը նախկին կոլեգաների նկատմամբ։ Մեզ պատմեցին, թե ինչպես են պետական և մասնավոր հիմնարկների բոլոր դռները փակվել նախկին խոսնակներից մեկի առաջ, որի հետ ուսանողական տարիներին կոնֆլիկտ է ունեցել Փաշինյանը։ Նրանց ցուցումով են լրատվամիջոցների, լրագրողների դեմ հայցեր հարուցվում։

Մեզ պատմեցին, որ Oragir.news-ի սեփականատեր Գևորգ Էմին-Տերյանի դեմ հրապարակի տոնածառը վառելու ստատուսի համար քրգործ հարուցելու ցուցումը տվել է Արայիկ Հարությունյանը՝ վերադասի անունից։ Այս անիմաստ գործով 6 ամիս է՝ «քննություն» է գնում, չկա տուժող, սակայն լրագրողի ազատ տեղաշարժը սահմանափակված է, նրա ՍԷԿՏ-ը փակ է»։

Նույն շարքից