Լրահոս Սպորտ Քաղաքականություն 

Բաքուն Հայաստանի հրաձգության թիմին անվտանգության լրացուցիչ միջոցառումներ չի խոստացել աշխարհի առաջնության ժամանակ

analitik.am

Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությոնը հայտնել է, որ Բաքուն  պատրաստ է ընդունել Հայաստանի հրաձգության թիմին, սակայն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի խոստացել։

«Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մարզիչը նամակով դիմել էր Ադրբեջանի ֆեդերացիային համապատասխան անվտանգության երաշխիքների համար։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։ Մինչ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը՝ այն նախատեսված էր Մոսկվայում։

Նույն շարքից