Լրահոս Սպորտ 

Ես ամեն ինչ կանեմ ուժերս Եվրոպայում փորձելու համար․Նաիր Թիկնիզյան

analitik.am

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն արձագանքել է իր նկատմամբ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետաքրքրության մասին խոսակցություններին՝ ասելով, որ չի մտածել այդ մասին, քանի որ դեռ կոնկրետ ոչինչ չկա։

«Ռեալ Սոսյեդադի հետաքրքրությո՞ւնը. Իմ աչքերի առաջ նույնպես նորություններ անցան, բայց ես չեմ կարդացել ու չեմ խորացել։ Ամեն ինչ կարող են գրել։ Քանի դեռ կոնկրետություն չկա, ինձ համար դա զուտ խոսակցություն է։ Ես դրա մասին չեմ էլ մտածում։

Ես ամեն ինչ կանեմ ուժերս Եվրոպայում փորձելու համար: Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը: Գործակալի հետ խոսել ենք այս թեմայի շուրջ»,- Թիկնիզյանի խոսքերը մեջբերում է Metaratings-ը:

Աղյուրը՝ Armsport.am

Նույն շարքից