Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Դատախազությունը հունիս ամսվա ընթացքում ընդհանուր 390 հազար դրամի ժամանցի ապահովման ծառայություններ է ձեռք բերել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար անցնող շաբաթը նվերներով լեցուն էր, նախ՝ փաստաբանների կողմից հեռուստացույց նվեր ստացավ, ապա Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից՝ 9 համակարգիչ, թուղթ մանրացնելու սարք եւ այլն։

Բայց Աննա Վարդապետյանը միայն նվերներ ստանալ չէ, որ սիրում է, նաեւ նվերներ տալ է սիրում։ Զորօրինակ՝ դատախազությունը 429 հազար դրամի հուշանվեր կոնյակներ ու գինիներ է գնել, մասնավորապես՝ 249 հազար դրամի 20 շիշ «Ախթամար» կոնյակ՝ 0.5 լ, հուշանվեր տուփով, 5 շիշ New Ararat 5 կոնյակ, ընդհանուր՝ 84 հազար դրամի, եւ 96 հազար դրամի New Karas գինի՝ ընդհանուր 20 շիշ։ Դատախազությունը հունիս ամսվա ընթացքում ընդհանուր 390 հազար դրամի ժամանցի ապահովման ծառայություններ է ձեռք բերել։ Այս բոլոր գնումները մեկ անձից գնման ընթացակարգով են կատարվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից