Հոգեբանի անկյուն 

Ինչպես հանգստացնել երեխային

analitik.am

Երեխաները շատ հաճախ, ինչպես և մեծերը, բացասական էմոցիաներ են ունենում, որն արտահայտվում է նյարդային վիճակով:


Դեռ մանուկ հասակից ծնողները երեխաներին սովորեցնում են, որ տգեղ է գոռալը, լացելը, ոտքերով գետնին խփելը: Շատ հաճախ մայրիկներին կամ տատիկներին անհանգստացնում է ոչ թե այն, որ երեխան ընկել է գետնին ու գոռում է, կամ ոտքերը խփում գետնին, այլ այն, թե ինչ կմտածեն այդ մասին շրջապատող ու այդ ամենին ականատես մարդիկ:  Բայց 3 տարեկանում հասուն լինել այնքան էլ հեշտ չի: Տան պայմաններում ծնողների համար ավելի հեշտ է զսպել երեխաների հիստերիայի նոպաները, բայց փորձել դա անել մարդկանց ներկայությամբ, այնքան էլ հեշտ չի և ոչ բոլորին է հաջողվում:


Գոյություն ունի տեսակետ, որ եթե երեխային հնարավորություն են տալիս, ապա երեխան իրեն լավ է պահում: Երեխաների մոտ ֆոկուսները առաջանում են չհնարավորությունից՝ անելու ուզածը:

Փորձեք փոխզիջումների գնալ: Նրանցից է կախված մեր ամբողջ կյանքը: Կարելի է խեղդել գոռոցներով, անուշադրությամբ, ամոթանքով, սպառնալիքներով, բայց դրանք չեն խանգարի երեխային՝ հաջորդ անգամ պոռթկալու: Շատ կարևոր է հասկանալ պատճառը և կարգավորել երեխայի հետ հարաբերությունները:

Հարկ է հիշել, որ հիստերիան կարող է հոգնածության հետևանք լինել: Այդ պատճառով թույլ մի տվեք երեխային շատ հոգնել, հետևեք նրա հոգեվիճակին, հանգստացրեք նրան, որպեսզի չլարվի:

Բացի այդ երեխան կարող է կամակորություններ անել հիվանդությունից հետո, որի ընթացքում ավելի մեծ ուշադրության է արժանացել, իսկ այժմ անտեսված է: Այդպես լինում է նաև ընտանիքում նոր երեխայի ծննդյան կապակցությամբ:

Հարկ է նաև նշել, որ շատ ծնողներ թույլ են տալիս երեխաներին անսահմանափակ քանակությամբ հեռուստացույց դիտել, որն էլ բերում է էմոցիոնալ հոգնածության և որպես հետևանք՝ կարող է հաջորդել հիստերիան:


Յուրաքանչյուր ընտանիքում մանկական կամակորությունները տարբեր կերպ են հաղթահարվում. Որոշ ընտանիքներում՝ աննկատ, մյուսներում՝ երկար ժամանակ: Ամեն ինչ կախված է երեխաների պահվածքից և ծնողների ռեակցիայից:

Նույն շարքից