Լրահոս Հասարակություն Սպորտ 

Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց․ Հովհաննիսյան

analitik.am

«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստ է սեպտեմբերին դիտարկել Հայաստանի հավաքական հրավիրվելու առաջարկը։

«Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։

Եթե ​​սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, բայց չեմ կարող ասել, որ հանդիպումները դիտել եմ ուղիղ եթերում։

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- ասել է Հովհաննիսյանը Metararings-ին ։

Armsport.am

Նույն շարքից