Լրահոս Սպորտ 

Աղբյուր․ Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

analitik.am

Armsport.am
ՖՈՒՏԲՈԼԹԵՆԻՍԲԱՍԿԵՏԲՈԼԲՌՆՑՔԱՄԱՐՏԸՄԲՇԱՄԱՐՏԾԱՆՐԱՄԱՐՏՇԱԽՄԱՏԱՅԼՄԵԴԻԱԱԱ 2022
Armsport.am
ՖՈՒՏԲՈԼԹԵՆԻՍԲԱՍԿԵՏԲՈԼԲՌՆՑՔԱՄԱՐՏԸՄԲՇԱՄԱՐՏԾԱՆՐԱՄԱՐՏՇԱԽՄԱՏԱՅԼՄԵԴԻԱԱԱ 2022
Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ

Աղբյուր․ Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով
ՖՈՒՏԲՈԼ, Իտալիա29.06.23 / 14:27

Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկված է Ա Սերիայի երկու ակումբների՝ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։

Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում կատարեց, իսկ լատվիացիների հետ խաղում դարձավ գոլի հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport.am

Նույն շարքից