Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայից վերադարձած «Ազովի» հրամանատարները պատրաստ են մասնակցելու պատերազմին

analitik.am

«Ազով» գումարտակի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն հայտարարել է, որ Թուրքիայից Ուկրաինա վերադառնալուց հետո «Ազովստալի» ազատ արձակված բոլոր հինգ հրամանատարները «հնարավոր ամեն բան կանեն պատերազմն ավարտելու համար», տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Զորամասերից մեկում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե հրամանատարներն, արդյո՞ք, նախատեսում են ռազմաճակատ վերադառնալ, նա պատասխանել է․ «Իհարկե, դրա համար ենք վերադարձել Ուկրաինա, դա մեր ամենագլխավոր նպատակն է»։

«Այսօր ամենակարևորն այն է, որ ուկրաինական բանակն իր ձեռքն է վերցրել ռազմաճակատի  ռազմավարական նախաձեռնությունը, օրեցօր մենք առաջ ենք շարժվում՝ ոչնչացնելով թշնամուն, ազատագրում ենք ժամանակավորապես գրավված տարածքները։ Համոզված եմ, որ մենք հնարավորն ու անհնարինը կանենք, որպեսզի արագացնենք այս գործընթացը, և որպեսզի պատերազմը հանգի իր տրամաբանական ավարտին»,- ասել է Պրոկոպենկոն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր Թուրքիայից «Ազովի» հինգ հրամանատարների վերադարձի մասին, որոնք ռուսաստանյան գերությունից ազատ էին արձակվել 2022-ի սեպտեմբերին և գտնվում էին Թուրքիայում փոխանակման պայմաններում։

Կրեմլը «Ազովի» հրամանատարների Ուկրաինա վերադարձը ինչպես ուկրաինական կողմից, այնպես էլ թուրքական կողմից պայմանավորվածությունների խախտում է անվանել։

Նույն շարքից