Լրահոս Միջազգային Ռազմական 

Բալթյան երկրներն ամբողջությամբ կբացեն իրենց օդային տարածքը ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար

analitik.am

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքները լիովին բաց կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ռազմական գործողությունների համար։

Բալթյան երկրների պաշտպանության նախարարները մտադիր են նման բովանդակության հռչակագիր ստորագրել հուլիսի 11-ին Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Լիտվայի ռազմական գերատեսչությունը։

«Փաստաթղթում նշվում է, որ դաշնակիցներին հնարավորություն է տրվում առանց սահմանափակումների օգտագործել Բալթյան երկրների օդային տարածքը զսպման միջոցառումների, ուժեղացված հերթապահության և լայնածավալ զորավարժությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից