Լրահոս Սպորտ 

«Բարսելոնան» պատրաստվում է «պատերազմ» հայտարարել

analitik.am

«Բարսելոնայի» նախագահը խիստ զայրացած է «ՊՍԺ»-ի գործողությունների պատճառով՝ կապված Ուսման Դեմբելեի հնարավոր տրանսֆերի հետ:

Հայտնվում է, որ Լապորտան փորձել է թիմում պահել ֆրանսիացուն, սակայն չի կարողացել: Հիմա կատալոնական գրանդը մտադիր է «պատերազմ» հայտարարել ֆրանսիական ակումբին: Թե ինչ է դա նշանակում, մանրամասները հայտնի չեն:

Այսօր Դեմբելեի հետ հանդիպելու է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ու փորձելու է համոզել նրան մնալ թիմում, սակայն «Բարսելոնայում» վատատես են այս հարցում:

Այսպիսով «ՊՍԺ»-ն կարող է Դեմբելեին ձեռք բերել ընդամենը 50 միլիոն եվրոյով, որից միայն 25 միլիոնը կհասնի կատալոնացիներին, իսկ մյուս կեսը բաժին կհասնի հենց ֆուտբոլիստին ու վերջինիս գործակալին: Դա տեղի կունենա, եթե գործարքը կայանա մինչև օգոստոսի 1-ը: Օգոստոսի 1-ից հետո Դեմբելեի հրաժարագինը կկրկնապատկվի՝ հասնելով 100 միլիոնի:

Նույն շարքից