Բարի օր Լրահոս Հասարակություն 

Անցել է ընդամենը 4 ամիս և ունենք մի ամբողջ փողոց հիվանդ ծառերի շարք, որոնք փրկելու համար պետք է կրկին գումարներ և ժամանակ ծախսել /տեսանյութ/

analitik.am

Երբ Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը մորթում էր Ուլնեցի փողոցի 38 հատ բացարձակ կանաչ ու առողջ ծառերը, ես՝ իմ 3 ընկերների հետ, միակն էինք, որ իրական կյանքում, ուղիղ եթերում պայքարում էինք դա կանգնեցնելու համար և լուսանկարով արձանագրեցինք այդ բնությանն ուղղված վանդալիզմը։

Հենց տեղում կանաչապատման աշխատակիցը մեզ համոզում էր, որ վարակված թեղիները չեն կարում բուժեն ու պետք է հատեն։

Հետո կանաչապատումը հայտարարեց, որ այդ հատված կանաչ ծառերի տեղում տնկվելու են ձիակասկ (կաշտան) տեսակի ծառեր։ Այդ ժամանակ իրական մասնագետները գրեցին, որ նախ կաշտանները Երևանի կլիմայի համար ռիսկային են և հետո ամբողջ Եվրոպայով մեկ կաշտանները վարակված են սնկային հիվանդությանբ և լայն տարածված է կաշտանի ցեցը, որի դեմ նույնիսկ Եվրոպական երկրներն են դժվարանում պայքայել։

Բայց «գիտնականների» ու «ակադեմիկոսների» խորհդի դեմ բոլորն անզոր էին ու կանաչապատում հիմնարկը արեց այն ինչ ուզում էր։

Անցել է ընդամենը 4 ամիս և ունենք մի ամբողջ փողոց հիվանդ ծառերի շարք, որոնք փրկելու համար պետք է կրկին գումարներ և ժամանակ ծախսել, բայց հարց է կկարողանա՞ արդյո՞ք դրանք փրկել ՀՈԱԿ-ը, թե այս դեպքում ևս կունենանք անիմաստ մսխաված միլիոններ ու վնասակար շոու։

Էդուարդ Հայրումյան

Նույն շարքից