Լրահոս Հասարակություն Տնտեսություն 

«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊԸ-ն պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկ, որից 175,0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ․ ՊԵԿ

analitik.am

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով:

Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը: Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման և դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը, վարչությունը գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում և այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ:

Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175,0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից