Բարի օր Լրահոս Միջազգային 

Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:

«Ամենակարճ ժամանակում սպասում եմ ձեզ ինձ մոտ»,-ասել է Թուրքիայի նախագահը ՝ Սոչիում կայացած բանակցություններից հետո հրաժեշտ տալով Ռուսաստանի նախագահին: Կարճատև երկխոսության ընթացքում առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել և շփվել թարգմանիչների օգնությամբ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում սեպտեմբերի 4-ին: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո սա նրանց առաջին հանդիպումն էր: Նախագահները քննարկել են Սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր: Բանակցությունների արդյունքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի շաբաթից կսկսի անվճար հացահատիկ մատակարարել աֆրիկյան վեց երկրներին: Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել ռուսական հացահատիկի վերամշակմանը՝ այն հետագայում կարիքավոր երկրներ ուղարկելու համար, հույս ունի, որ Ռուսաստանի հետ համատեղ քայլեր կիրականացվեն աֆրիկյան երկրներին պարենամթերքի մատակարարման ուղղությամբ:

Նույն շարքից