Բարի օր Լրահոս Հասարակություն 

Ես շատ կուզենայի ձեզ ասել, որ Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվում է որևէ փաստաթղթի ստորագրում, ասաց՝ ցավոք սրտի ոչ:

«Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրվելու համար, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը, և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարվա վերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Ես շատ կուզենայի ձեզ ասել, որ այո, Գրանադայում պատրաստվում է ստորագրվել փաստաթուղթ, բայց ցավոք սրտի՝ ոչ: Հույս ունենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակենք ու կհասնենք մեր խնդրի լուծմանը»,-ասաց նա:

«Ակնհայտ է, որ ԼՂ-ում խորացող ծայրահող ծանր հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը նեգատիվ ազդեցություն են ոնենում խաղաղ գործընթացի վրա: Կարծում եմ, որ մենք ահագին ժամանակ ենք կորցրել ու կորցնում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պատճառով: Այն ժամանակը, էներագիան, որը ծախսում ենք այդ թեմայի կարգավորման համար, կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանն ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալուն»,-նշեց նա:

Նույն շարքից