Լրահոս Հասարակություն 

Բոլորին հիմա մի բան եմ խնդրում, բոլորդ կարող եք օգնել. Ռուբեն Վարդանյան /տեսանյութ/

analitik.am

Ադրբեջանը լայնամասշտաբ հատուկ ռազմական գործողություն է սկսել ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության։

Ադրբեջանի ղեկավարությունն իրեն թույլ է տալիս հենց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա մեկնարկին սկսել արցախահայության ոչնչացումը, որոնց շուրջ 10 ամիս շրջափակման մեջ է պահում: Դա հնարավոր է դարձել, որովհետև նրանք զգում են, որ իրենց բոլոր հանցագործություններն անպատիժ են մնում:

Բոլորին հիմա մի բան եմ խնդրում, բոլորդ կարող եք օգնել։ Բարձրացրեք ձեր ձայնը ամեն տեղ աշխարհում։ Փորձեք ամեն ձևով գրավել որոշումներ կայացնող մարդկանց ուշադրությունը, Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելքում:

Հայաստանում պետք է փոխել մեր իշխանության դիրքորոշումը։ Մենք բոլորս պիտի դուրս գանք և միաձայն պահանջենք կանգնել Արցախի կողքին։

Ռուբեն Վարդանյան

Նույն շարքից