Լրահոս Հասարակություն 

ՔՊ-ական պատգամավորն օրեր շարունակ մնացել է Հանոյում և վայելել իր հանգիստը. Armlur

analitik.am

Armlur.am-ը գրում է ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շատ ծանր վիճակում են գտնվում: Մի կողմից ավագանու ընտրություններում կրած պարտությունը, մյուս կողմից էլ Երևանում ստեղծված այս վիճակն է, երբ օրեր շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են փողոցները և հրաժարվում են տուն գնալ: Այս ծանր վիճակում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք շարունակում են իրենց անհոգ կյանքը, նրանց չի հետաքրքրում իրենց թիմի ծանր վիճակը:

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը վերջերս մեկնել էր էկզոտիկ Վիտենամ՝ Հանոյ քաղաքում քննարկման մասնակցելու: Թեև վերջինս ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վիետնամում քննարկման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, բայց վերջինս այնտեղ ընդամենը մի քանի րոպեանոց ելույթ է ունեցել, փոխարենը օրեր շարունակ մնացել է այնտեղ և վայելել իր հանգիստը»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից