Լրահոս Հասարակություն 

Հայ մեծահարուստներ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Դանիլ Խաչատուրովն ու մյուսները այս պահից պետք է անհապաղ գործեն վտանգի դեմ. Կամք

analitik.am

Սամվել Սարգսի Կարապետյանին
Սերգեյ Նիկոլայի Գալիցկիին
Դանիլ Էդուարդի Խաչատուրովին
Վարդան Նազարեթի Սրմաքեշին
Էդուարդո Անդրանիկի Էռնեկյանին

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնությունից

Դիմում

Մեծահարգ Պարոնայք,

Վերջին օրերին արցախահայությանը հարվածած համաղետը բազմահազար մարդկանց թողել է անմխիթար վիճակում, որի արդյունքում բազմահազար արցախահայեր, երեխաներ, կանայք, և տարեցներ Արցախի և Հայաստանի Հանրապետություններում հայտնվել են անօթևան և անպաշտպան իրավիճակում։

Նրանց հարկավոր է օժանդակել, տեղավորել, ժամանակավոր կացարան, սնունդ և հագուստ տրամադրել, ինչպես նաև պաշտպանել։

Մենք վստահ ենք, որ հակառակ այս ծանրագույն օրերին, հայ ժողովրդին սպասում են վերակազմակերպման և վերահզորացման նոր ժամանակներ և որտեղ համոզված ենք, դուք կլինեք կարևորագույն դերակատարություն ունեցող ազգային բարերարներ։ Սակայն ներկա պահին, Արցախի և թեկուզ նաև ամբողջ հայության ճակատագիրը կախված է համաղետի շեմին կանգնած հազարավոր անօգնական արցախահայերին աջակցելուց և եղբայրական ձեռք մեկնելուց։

Արցախին սպառնում է հայաթափում, որի վտանգի դեմ հարկավոր է անհապաղ գործել, գործել այս պահից, ինչի համար էլ դիմում ենք Ձեզ, հայցելով Ձեր ֆինանսական աջակցությունը։

Հարգանքներով՝ Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության համակարգող՝ Վահագն Չախալյան

Նույն շարքից