Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Իվանյանում ադրբեջանական կողմի հետ քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր․ Պաշտոնական

analitik.am

Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասներ է հայտնել այսօր Իվանյանում հայկական ու ադրբեջանական կողմերի հանդիպման վերաբերյալ։

Հաղորդագրությունում նշված է․

«Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։

Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը»։

Նույն շարքից