Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ. Ովքեր նրան ընտրեցին

analitik.am

Քիչ առաջ Երևանի նորընտիր ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ:

Նշենք, որ նիստին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ու «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 5 անդամ: Մյուս երկու ուժերը՝ «Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» բոյկոտում են նիստը:

Նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ:

Ավինյանի օգտին քվեարկեց ավագանու 32 անդամ, դեմ՝ 5: Ենթադրաբար ՔՊ թեկնածուի օգտին քվեարկել են ՔՊ-ն ու «Հանրապետությունը», դեմ՝ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 5 անդամները:

Եթե Վարդան Ղուկասյանի (Դոգ) կուսակցության ավագանու անդամները չմասնակցին նիստին, քվորում չէր ապահովվի, ու Տիգրան Ավինյանը չէր ընտրվի քաղաքապետ:

Նույն շարքից