Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին և Դավիթ Իշխանյանին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները

analitik.am

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանցիների կողմից առևանգված և այժմ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ութ գործիչներին՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ տեսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։

Տեսակցությունն իրականացվել է ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի, այսինքն՝ առանձնազրույցների տեսքով և յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։

Նույն շարքից